Mattel, Inc. ընկերությունը 2020-ին չորս Barbie տիկնիկներից հավաքածու կթողարկի, որոնք նվիրված են ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններին, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
2020 թվականի Barbie-ի հավաքածում իր մեջ չորս տիկնիկ կընդգրկի, որոնցից յուրաքանչյուրը կապված է հասարակական եւ ղեկավար պաշտոնների հետ՝ թեկնածու, ընկերության մենեջեր, միջոցներ հավաքող եւ ընտրող: Ըստ արտադրողի՝ թողարկման նպատակն է հետաքրքրություն առաջացնել աղջիկների մոտ ամերիկյան հասարակության ապագայի ձեւավորման նկատմամբ:Mattel, Inc.-ի ավագ փոխնախագահ Լիզա Մաքնայթը պարզաբանել է, որ 1959 թվականից ի վեր Բարբին առաջնորդության է խրախուսել ամերիկացի երիտասարդ կանանց դասասենյակում, հասարակության մեջ կամ երկրում։ Ուստի տիկնիկների նոր հավաքածուն կոչված է «վերացնել առաջնորդության ճանապարհին առկա խոչընդոտները՝ աղջիկներին գործիքներ տրամադրելով, որոնք թույլ են տալիս պատկերացնել եւ խաղալ իրենց ապագա դերը»։
Նոր հավաքածուի մեջ ներկայացված չորս տիկնիկներից յուրաքանչյուրն առանձնանում է ազգությամբ, մաշկի գույնով, մարմնի կառուցվածքով եւ հագուստի ոճով: Լիզա Մաքնայթը բացատրել է դա նրանով, որ այսօր ԱՄՆ-ում կանայք կազմում են ղեկավար պաշտոններում ընտրված առաջնորդների առավելագույնը մեկ երրորդը, նրանց մեջ էլ ավելի քիչ են սեւամորթ կանայք: Ուստի բարբիների այդպիսի բազմազանությունը կոչված է ոգեշնչելու բոլոր աղջիկներին եւ կանանց, որպեսզի նրանք գիտակցեն իրենց դերն իրենց իրավունքների եւ հնարավորությունների հզորացման գործում եւ դրդեն նրանց ապագայում առաջադրվել ղեկավար պաշտոններում:




























