ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել ռուսների կողմից թալիբանների ենթադրյալ պարգեւատրումն Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանության համար, փոխանցում է Reuters-ը:
«Ես դա երբեք չեմ քննարկել նրա հետ»,- ասել է Թրամփը Axios on HBO ծրագրի ժամանակ:
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ տեղյակ չէ Ռուսաստանի եւ թալիբանի միջեւ ենթադրյալ պայմանավորվածությունների մասին, քանի որ ԱՄՆ հատուկ ծառայությունների շատ ներկայացուցիչներ կասկածի տակ են դնում այդ տեղեկության իսկությունը: Մոսկվան հերքում է մեղադրանքները:
Ի պատասխան հարցին, թե ինչու նա չի քննարկել այդ թեման Պուտինի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում՝ Թրամփն ասել է. «Դա հեռախոսազրույց էր՝ այլ հարցեր քննարկելու համար, եւ, անկեղծ ասած, դա հարց է, որը շատերը կեղծ լուրեր են անվանել»:
Դեմոկրատները Կոնգրեսում մեղադրել են Թրամփին ամերիկացի զինվորականների մահվանը վերաբերող հետախուզական տվյալներին բավարար լրջությամբ չվերաբերվելու մեջ:




























