Սեպտեմբերին ԱՄՆ-ը Գերմանիայից դուրս կբերի իր 10 000 զինվորականների: Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման հարցով Թրամփի ծրագիրը կարող է հաջողությամբ չպսակվել: Այս մասին dpa գործակալությանն ասել է Գերմանիայի կառավարությանը կիս անդրատլանտյան համագործակցության համակարգող Պետեր Բայերը:
Նրա խոսքով՝ նման գործողությունները չեն բխում Գերմանիայի կամ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ զորքերի կրճատման մտադրությունը:
Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը քննադատել են գերմանացի փորձագետները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Իսկ ամերիկացի մի շարք սենատորներ առաջարկել են սահմանադրորեն սահմանափակել Գերմանիայից ամերիկացի զինծառայողների մի մասի դուրսբերման համար բյուջետային միջոցների օգտագործումը:




























