ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդու՝ Հաֆեզ Ասադի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Արգելվել է նրա մուտքը ԱՄՆ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Բաշար Ասադին եւ նրա ռեժիմին հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկել: Նրա խոսքով՝ ժամանակն է վերջ դնել Ասադի անօգուտ պատերազմին: