Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հնարավոր է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։

Նշենք, որ ինքը` Ռոմանոս Պետրոսյանը չէր մեկնաբանել նոր պաշտոնում նշանակվելու մասին լուրը:

Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ,  Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 5-ին Էրիկ Գրիգորյանը ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախարարի լիազորություններն այս ընթացքում կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: