Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով համարվում են իրա¬կան արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են սահմանված բոլոր պայմանները:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ խոսքը սահմանափակ, նկարագրված գործարքների մասին է:

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ կառուցապատողների հետ պայմանագրերի շրջանակում գնորդները կատարել են վճարումներ, բայց կառուցապատողը սնանկ է ճանաչվել եւ մեկ այլ կառուցապատող սահմանված կարգով աճուրդով ձեռք է բերել կառուցապումը շարունակելու իրավունքը: Ստացվում է, որ մի կողմից կա բարեխիղճ գնորդ, մյուս կողմից կա կառուցապատման իրավունք ձեռք բերած բարեխիղճ տնտեսվարող, որը պետք է շարունակի, բայց կա մինչ այդ կատարված վճարումների եւ գործարքի գնի հետ: Դրանով պայմանավորված այս նախագծով առաջարկվում է, որ հնարավորություն տրվի շուկայական արժեքից ցածր գնով գործարքը ճանաչվի որպես գործարք:

Խոսքը վերաբերում է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին»,-ասաց Ջանջուղազյանը: