Ուգանդայում դատարանը տղամարդուն 11 տարվա ազատազրկման է դատապարտել Բվնդիի անանցանելի պարկում լեռնային գորիլայի սպանության համար, փոխանցում է AFP-ն:

Համարվում է, որ Ռաֆիկի անունով գորիլան, որը սուահիլի լեզվով «ընկեր» է նշանակում, մոտ 25 տարեկան էր: Նրան մահացած էին գտել անցյալ ամիս նիզակից ստացված վերքով:

Գորիլայի սպանության կասկածանքով ձերբակալվել էր հարեւան գյուղի բնակիչ Ֆելիքս Բյամուկաման: Նա հայտարարել է, որ դա ինքնապաշտպանություն էր:
Իշխանությունները հայտարարել են, որ Բյամուկաման դատապարտվել է 11 տարվա ազատազրկման Ռաֆիկիի եւ այլ վայրի կենդանիների սպանության համար պարկում:

Բյամուկաման իրեն մեղավոր է ճանաչել երեք մեղադրանքով, այդ թվում՝ պաշտպանվող տարածք մուտք գործելու համար: