Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մայիսի 15-ին Կահիրեում նոր գլխավոր քարտուղար է ընտրել: Այդ պաշտոնը զբաղեցրել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ ալ Արաբին, ով ընդամենը երկու ամիս էր նախարարի պաշտոնում:

Ընտրությունները տեղի են ունեցել առանց այլընտրանքային առաջադրման: Փակ քվերակության արդյունքում ԱՊԼ 22 անդամ-երկրների ներկայացուցիչները միաձայն հավանության են արժանացրել ալ Արաբիի թեկնածությունը:

Նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը պատվիրակներն ընդունել են ողջույններով: «Արաբական աշխարհը բազմաթիվ ճգնաժամեր է ապրում: Մենք բոլորս պետք է միասին լինենք` լուծումներ գտնելու համար», - նշել է ալ Արաբին: