Գվատեմալայի հյուսիսում, Մեքսիկայի սահմանից ոչ հեռու ֆերմայի վրա կատարված  հարձակման արդյուքնում 27 մարդ է սպանվել, այդ թվում` երկու կին:

Տեղական ոստիկանության տվյալներով` զոհերը գլխատվել են:  Ոստիկանությունը դիտարկում է այն վարկածը, որ հարձակումը կարող է կապված լինել Արոլդո Լեոնի ոչնչացման հետ, որը տարածաշրջանում համարվում էր թմրանյութերի առեւտրի լիդերներից: