ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Տրիպոլիի հետախուզական շենքին հասցված ավիահարվածի ժամանակ զոհվել է լիբիական բանակի գնդապետ Միլադ ալ Ֆակհին:

«Ֆակհին պատասխանատվություն է կրում Էլ Զավիա քաղաքում կատարված հանցագործությունների համար », - տեղական հեռուստաընկերությանն ասել է լիբիական խռովարարների ներկայացուցիչ Հալեդ Վարֆալին:

Լիբիական պետական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ ավիահարվածի արդյունքում զոհեր կան նաեւ խաղաղ բնակչության շրջանում, տվյալներ չեն նշվում: