«Սոֆիտել» հյուրանոցի սպասավորուհին, ով Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին մեղադրում է բռնաբարության փորձի մեջ, ճանաչման ընթացակարգի ժամանակ մատնացույց է արել Դոմինիկ Ստրոսս- Կանին:
32-ամյա սպասավորուհին պնդում է, որ մայիսի 14-ին, երբ կարգի էր բերում ինչպես իրեն ասվել էր դատարկ համարը, Ստրոսս- Կանը դուրս է եկել լոգարանից եւ փորձել է բռնաբարել իրեն: Կնոջը հաջողվել է փախչել եւ դիմել ոստիկանություն: Նյու Յորքի հիվանդանոցի բժիշկները հաստատել են, որ տուժածն ունի «աննշան տրավմաներ», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Առաջիկա ժամերի ընթացքում Դոմինիկ Ստրոսս- Կանն առաջին անգամ կկանգնի դատարանի առջեւ: Նա գտնվում է Նյու Յորքի Հարլեմա բանտի սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվածների համար նախատեսված հատուկ բաժանմունքում:



























