Սերբերի եւ բոսնիացի մահմեդականների մասին Անջելինա Ջոլիի ֆիլմը կոչվելու է «Արյան եւ մեղրի երկրում»:
Ենթադրվում է, որ Բոսնիայում պատերազմից մի քանի օր առաջ սերբերի եւ բոսնիացի մահմեդականների հարաբերությունների մասին պատմող ֆիլմը ամերիկյան կինոթատրոն կբարձրանա 2011 թվականի դեկտեմբերի 23-ին: Ֆիլմի վարձույթով կզբաղվի FilmDistrict ընկերությունը, գրում է Lenta.ru-ն:
Ինքը` Ջոլին, ով նաեւ սցենարի հեղինակն է, ֆիլմում չի նկարահանվել: Դերերը կատարել են սերբ եւ բոսնիացի դերասաններ, որոնք գիտեն անգլերեն: Արդյունքում ֆիլմի երկու տարբերակ է նկարահանվել` անհլերենով եւ սերբերեն-խորվաթերենով:
«Նախկին Հարավսլավիան դրամատիկ արվեստի հարուստ պատմություն ունի: Դերասանները բացառիկ են խաղացել: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրանց հետ եւ ես ուրախ եմ բոլորին ծանոթացնել նրանց հսկայական տաղանդին»,- հայտարարել է Անջելինա Ջոլին:





























