Կոսովոն սերբական եւ ալբանական մասերի բաժանելը Կոսովոյի խնդրի միակ իրատեսական լուծումն է, կարծում է Սերբիայի փոխվարչապետ, ՆԳ նախարար Իվիցա Դավիչը։
«Կարծում եմ՝ միակ իրատեսական լուծումը սերբերին Սերբիայում թողնելն է, իսկ մյուս մասը, ուր ալբանացիներն են ապրում, կիսելը։ Սա խնդիրն արագ լուծելու հնարավորություն կտա։ Մնացած տարբերակները ժամանակի անտեղի վատնում են»,- հայտարարել է Դաչիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ Կոսովոյի իշխանությունները Սերբիայից անկախացել էին 2008 թվականի փետրվարի 17-ին։ Սերբերը կտրականապես դեմ էին այդ քայլին։
Ներկայումս Կոսովոյի 2 միլիոնանոց բնակչության (հիմնականում ալբանացիներ) 5-10 տոկոսը կազմում են կոսովացի սերբերը։


























