Իսրայելը Սիրիային է հանձնել Գոլանի բարձունքներում սպանված 10 պաղեստինցիների մարմիններ։ Արտաքսվել է Իսրայելի Այն-էտ-Թինա շրջանում բնակություն հաստատած 120 փախստական։
Սիրիական եւ իսրայելական բաժանման գծում բուռն հանրահավաքը նվիրվել է 1948 թվականին սկսված արաբա-իսրայելական պատերազմի 63-ամյակին։ Այն անսպասելիորեն վերաճել է տարերային խառնաշփոթի։ Իսրայելցի սահմանապահների ուղղությամբ քարեր են նետվել, ի պատասխան կրակ է բացվել, գրում է Vesti.ru-ն։
Այնուամենայնիվ, մի քանի տասնյակ մարդու հաջողվել է հասնել Մաջդալ-Շամս բնակավայր, որտեղ տեղի է ունեցել սիրիացի լեռնաբնակների հետ համատեղ բողոքի ակցիան։ Գոլանը ռազմական փակ գոտի է հայտարարված, եւ բոլոր սամանախախտները ձերբակալվել են։




























