Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ջոն Լիպսկին Նյու-Յորքում պայթած սկանդալի հետեւանքով ստանձնել է իր ղեկավարի` Դեմինիկ Ստրոսս-Կոնայի պարտականությունները: Նյու-Յորքի օդանավակայանից թռիչք կատարելուց միառժամանակ առաջ Դոմինիկ Ստրոսս-Կոնային ձերբակալել են օդանավի առաջին դասի սրահում: Ստրոսս-Կոնան մեկնում էր Փարիզ: Ամբողջ աշխարհում հայտնի քաղաքական գործչին ու տնտեսագետին կասկածում են սեռական ոտնձգություններ կատարելու  մեջ:

Նրա դեմ հայց է ներկայացրել «Սքոֆիտել» հյուրանոցի 32-ամյա աղախինը: Կինը հայտնել է, որ այն ժամանակ, երբ ինքը կարգի է բերել Ստրոսս-Կոնայի հյուրանոցի համարը, լոգասենյակից դուրս է եկել համարի` բոլորովին մերկ հյուրը եւ իրեն բռնաբարել է: Աղախնին հաջողվել է դուրս պրծնել, նրա կոլեգաները ոստիկանությունեն կանչել: Ավելի վաղ ԱՄՀ-ի ղեկավարին մեկ անգամ չէ, որ մեղադրել են  իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ ոչ հավասարակշռված վերաբերմունք ցուցաբերելու մեջ: