Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ, մայիսի 16-ին երկօրյա այցով կայցելի Բելառուս` մասնակցելու Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հինգերորդ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվելու են միջտարածաշրջանային համագործակցության, երկկողմ փոխգործակցության հարցերը, նաեւ առեւտրի ոլորտում օրենսդրության ունիֆիկացումը:

Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ Բելառուսի խորհրդարանական հանձնաժողովների անդամների հետ, այցեր «Բելկոմմունմաշ» ընկերություն: