«Արքայազն Ուիլյամի հարսանիքի հրավիրյալների ցանկը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ էր տվել»,-գրում է թերթը` շարունակելով. «Մինչ քննարկվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այդ հարսանիքին հրավիրված չլինելու հարցը, «The Daily Mail»-ը գրեց, թե նա չմասնակցեց, քանի որ Ուիլյամը դեռեւս Բրիտանիայի պաշտոնական թագաժառանգը չէ։ Հետեւաբար՝ նրա հարսանիքը չուներ պետական նշանակություն։ Հրավիրյալների թիվը 1900 էր, ներկա էին աշխարհի այլ միապետական ընտանիքների ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ քաղաքական բազմաթիվ գործիչներ եւ արվեստագետներ։
Մեր տեղեկություններով՝ հարսանիքին հրավիրված է եղել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Ընդ որում, զարմանալի է, որ հրավիրված չի եղել նաեւ անգլիահայ գործարար Վաչէ Մանուկյանը, եւ ՀՀ նախկին վարչապետը միակ հայն է եղել իր տիկնոջ հետ»։




























