Երեւանում` այսօր` մայիսի 17-ին ժամը 00:30-ի սահմաններում Բաբաջանյանի փողոցում ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 165 շենքի դիմաց 24-ամյա Լեւոն Ոսկանյանը վարելով «Ռենջ Ռովեր» մակնիշի 27 ՍԼ 791 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընդհարվել էլեկտրասյանը:

Վթարի հետեւանքով, ավտոմեքենայում գտնվող ուղեւոր 26-ամյա Սուսաննա Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էր ժամանել օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպոտրային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի