Վրաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի տեքստի վրա աշխատող աշխատանքային խմբի հանդիպումների 5-րդ փուլը կկայանա մայիսի 17-18-ին`  Թբիլիսիում: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Նրա խոսքով, բանակցություններում Վրաստանի պատվիրակությունը կգլխավորի ԱԳ փոխնախարար Թոռնիկե Գորդաձեն, իսկ ԵՄ պատվիրակությունը` այդ հարցով գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Կալանդաձեի խոսքով, այս փուլում աշխատանքներ են ընթանում նախաբանի տեքստի վրա, ինչպես նաեւ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, արդարադատությանը, ազատությունը, միասնական անվտանգության շրջանակներում, ֆինանսատնտեսական սեկտորում:
Հիշեցնենք, որ ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների խորհուրդը 2010-ին հավանություն է տվել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ ասոցիացման համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսելուն: