Ադրբեջանում բնակվող թուրք-մեսխեթցիները, ովքեր ցանկանում են վերադառնալ Վրաստան, հայրենադարձի կարգավիճակ կստանան տարեվերջին: Այդ մասին SalamNews-ին հայտնել է թուրք-ախիսկա «Վեթեն» միության նախագահ Շամսեդդին Սարվարովը:

Նա նկատել է, որ թուրք-մեսխեթցիների վերադարձն արագացնելու համար հանձնաժողով է ստեղծվել: «Մենք հասել ենք նրան, որ վերադարձողներին հայրենադարձի կարգավիճակ տան: Իսկ դրանից որոշ ժամանակ անց սկսվելու է վերադարձի գործընթացը»:

Վրաստան վերադառնալու ցանկություն են հայտնել Ադրբեջանում բնակվող 13 հազար թուրք-մեսխեթցիներ: 5428 հայտարարություն արդեն հանձնվել է վրացական կողմում: