Մայիսի 17-ին պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել է Ադրբեջանի եւ Չեխիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վացլաց Կլաուսի առանձնազրույցը:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Չեխիայի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են:
Պետությունների ղեկավարները նկատել են Ադրբեջանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների կարեւորությունը Եվրամիության շրջանակներում համագործակցության իմաստով:
Քննարկվել են նաեւ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:





























