Դերաա քաղաքի բնակիչները զանգվածային թաղված գերեզմաններ են հայտնաբերել, որում տասնյակ դիակներ են եղել, այդ թվում` կանանց եւ երեխաների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախնական տվյալներով, գերեզմանում 20 դի է եղել:
Քաղաքի մերձակայքում մեկ այլ զանգվածային գերեզման են գտել` 13 դիակներով:
Իրավապաշտպանները լուրջ մտավախություն ունեն, որ Ջասեմ եւ Ինժիլ բնակավայրերում եւս զանգվածային թաղումներ են իրականացվել: Անվտանգության ուժերը թույլ չեն տալիս մոտենալ գյուղերի մոտ գտնվող այգուն:
Դերաա քաղաքը սիրիական բողոքների «բնօրրանն» է: Հենց այստեղ մարտի կեսերին սկսվեցին ժողովրդական հուզումները, որոնք տարածվեցին ողջ Սիրիայում եւ շարունակվում են առ այսօր:




























