Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այսօր` մայիսի 17-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 18-ին Եվրախորհրդարանի նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, «ԵՎՐԱՆԵՍԹ»-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Մայիսի 18-ի առավոտյան Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը  կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այցը կամփոփվի Եվրախորհրդարանի նախագահի եւ ԱԺ նախագահի համատեղ մամուլի ասուլիսով: