Թուրք գիտնականները հայտնաբերված կարիճի նոր տեսակին կոչել են թուրքի անունով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Internethaber կայքէջը։

Կարիճի նոր տեսակը հայտնաբերվել է Թուրքիայի հարավային շրջաններում՝ Գազիանթեփում (Այնթափ), Հաթայում (Կիլիկիա), Քահրամանմարաշում (Մարաշ) Շանլըուրֆայում (Ուռհա)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հայտնաբերված կարիճը ամենաթունավոր տեսակներից է։ Սեւ եւ հաստ պոչով կարիճի տեսակը անվանվել է թուրք գիտնական Աբդուլահ Բայրամի անունով։