Տեղեկությունների համաձայն, որոնք մշտապես ստացվում են կառավարության պինդ չփակված դռների պատճառով, Ջորջ Սորոսը Հայաստանում իր գլխավոր ներկայացուցչի՝ Լարիսա Մինասյանի միջոցով ՀՀ վարչապետին իր դժգոհությունն է հայտնել՝ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքի հետ: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման:
«Իսկապես, ինչպե՞ս կարող էր ինքնիշխան Հայաստանի առաջնորդը «հեղափոխական հպարտ քաղաքացիների» անունից շնորհավորել «Եվրոպայի վերջին բռնապետին»: Նոնսենս է, եւ վերջ: Մինասյանը ստիպված է եղել արդարանալ, որ դա միջպետական հարաբերությունների պահանջն է, սակայն Սորոսն անդրդվելիորեն խնդրել է Նիկոլին փոխանցել, որ սխալ է արել, որ շնորհավորել է: 90-ամյա Սորոսը վերջին շրջանում անտանելի է դարձել, նա այնպես է փորձում ազդել մեծ քաղաքականության վրա, որ արդեն հոգնեցրել է բոլորին՝ Թրամփից մինչեւ Մակրոն, Մերկելից մինչեւ Պուտին… Անցած շաբաթ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը պետք է քննարկեն այն հարցը, թե ինչպիսին կլինի Բելառուսը Լուկաշենկոյից հետո: Վերջինս հասկացրել է, որ պատրաստ է հակազդել ցանկացած ճնշման, եւ, ըստ էության, վազել է Պուտինի գիրկը:
Երկու նախագահների վերջին հեռախոսազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց: Միանգամից հայտնվեցին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման պրոցեսի մասին տարբերակներ, սակայն դեռ վաղ է ապագայի համար եզրակացություններ անել: Հայ վերլուծաբաններն արդեն խոսել են այն մասին, որ Փաշինյանը ստիպված կլինի կողմնորոշվել իր մոտեցումներում: Փաշինյանը որոշել է մանեւրի դիմել, որպեսզի իր վրա գրավի Արեւմուտքի ուշադրությունը, ասել է թե՝ «ներդրումներ չեք անում, ուրեմն ես այլ խաղ կխաղամ»: Արդյունքում նա պատիժ ստացավ պարոն Սորոսից:
Դեռ ոչ ոք Նիկոլին չի առաջարկել միանալ միութենական պետությանը, սակայն գունավոր հեղափոխության թավշյա պարոդիայի առաջնորդը նյարդայնանում է: Լարիսա Մինասյանին, Վարուժան Ավետիսյանին, Արման Բաբաջանյանին եւ այլ գործիչների, որոնց խնդիրն է խարխլել հայ-ռուսական համագործակցությունը, մտահոգում է այն, որ Բելառուսում իրավիճակի կարգավորման դեպքում ռուս-բելառուսական ինտեգրացիոն պրոցեսները կարագանան, եւ Նիկոլը կարճ ժամանակում ստիպված կլինի որոշել, թե արդյոք Հայաստանը կմասնակցի այդ պրոցեսներին: Երկու դեպքում էլ հետեւանքներից խուսափել չի հաջողվի, իսկ Փաշինյանն այն քաղաքական գործիչներից չէ, որ կարողանա երկար մանեւրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի միջեւ, քանի որ նույնիսկ իր ծերուկ Սորոսը կարող է ճնշում գործադրել»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Գոլոս Արմենիի» թերթում:





























