Ոստիկանության Մեղրիի բաժնում մայիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 14.20-ին 40-ամյա Անդրեաս Ս.-ն «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա Ֆիգարո Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:





























