Լիբիայի իշխանությունները խոստովանել են, որ «կորցրել են կապը» նավթային արդյունաբերության նախարար, պետական նավթային ընկերության ղեկավար Շուքրի Գանեմի հետ, ով վերջին շրջանում գտնվել է Թունիսում, ըստ լուրերի` գործուղման մեջ:

Ավելի վաղ, Թունիսի ներկայացուցիչներն ու Լիբիայի ապստամբները հայտնել էին, թե Գանեմն անցել է ապստամբների կողմն ու առաջիկայում ժամանելու է եվրոպական երկրներից մեկը: