Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին: Հանդիպումը կայացել է Heliport ուղղաթիռային հրապարակում եւ տեւել է մոտ 50 րոպե, հաղորդում է ТРТ-ն:

Ըստ «Անադոլու» գործակալության, հանդիպման վերջում դիվանագետը հայտնել է լրագրողներին, որ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի խնդրանքով: Քննարկվել են ընթացիկ քաղաքական օրակարգի հարցեր, հիմնականում տարածաշրջանային խնդիրներ: Դեսպանը նշել է, որ տարածաշրջանի հիմնական խնդիրը ահաբեկչությունն է, բայց զերծ է մնացել դռնփակ հանդիպման մանրամասները հայտնելուց: