«Wolf Hall» պատմավեպի հեղինակ, բրիտանացի գրող Հիլարի Մենթելը Լոնդոնում արժանացել է գրական ստեղծագործությունների համար տրվող Բուկերի մրցանակի։

Գիրքը, որում պատմվում է 16-րդ դարի անգլիացի քաղաքական գործիչ Թոմաս Կրոմվելի կյանքի եւ Հենրիխ 8-րդի կառավարման ժամանակ եղած քաղաքական ինտրիգների մասին, դարձել է 2009 թվականի անգլալեզու լավագույն գիրքը։

Associated Press-ի հաղորդմամբ 57-ամյա գրողը նաեւ ստացել է 80 հազար դոլար պարգեւատրում։ «Wolf Hall» -ը Մենթելը գրել է 5 տարում։ Ներկայում նա աշխատում է պատմավեպի շարունակության վրա։