Սեւծովյան Անապա քաղաքում տեղի ունեցած դպրոցականների բռնցքամարտի Եվրոպայի յոթերորդ առաջնության շրջանակներում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի մանկա-պատանեկան սպորտդպրոցի սան 13-ամյա Սերգեյ Ղահրամանյանը։
Ինչպես հայտնել են ԼՂՀ Սպորտի պետական կոմիտեից, մինչեւ 41,5 կգ քաշային կարգում ղարաբաղցի բռնցքամարտիկը զբաղեցրել է երորրդ տեղը եւ պարգեւատրվել պատվոգրով ու արժեքավոր նվերով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի կազմում, իրենց հերթին, չեմպիոնական տիտղոս են նվաճել Արտյոմ Մելքոնյանը (մինչեւ 43 կգ քաշային կարգ) եւ Հրանտ Մարգարյանը (56 կգ)։




























