Ուկրաինայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է եղել պատգամավորների միջեւ: Այս անգամ իրար հետ կռվել են Գերագույն Ռադայի առաջին փոխնախագահ Ադամ Մարտինյուկն ու անկախ պատգամավոր Օլեգ Լյաշկոն, հաղորդում է NEWSru.ua-ն:
Հարցերից մեկի քննարկման ժամանակ Լյաշկոն ձայնի իրավունք է խնդրել, սակայն մերժում է ստացել: Նա սկսել է վիրավորել Մարտինյուկին, փարիսեցի անվանել, մեղադրել ընդդիմությանը ճնշելու մեջ:
Լեզվակռվի ընթացքում Մարտինյուկը բռնել է Լյաշկոյի պարանոցից ու շպրտել նրան:





























