ԱՄՆ շարունակելու է «ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով փոխգործակցությունը, որպեսզի Հայաստանին եւ Ադրբեջանին օգնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ գտնել»։ Այս մասին  մայիսի 18-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ միջազգային այլ գործընկերների հետ համատեղ ջանքերը Հարավային Կովկասում հանգեցրել են առաջընթացի։

«Մենք շարունակելու ենք պնդել ժողովրդավարական բարեփոխումների վրա, որպեսզի հարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները։ Մենք խրախուսում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ ավելացնելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով փոխգործակցությունը, որպեսզի օգնենք Հայաստանին եւ Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ գտնել»,- հայտարարել է նա։

Սպիտակ տունը կարծում է, որ ժամանակն է հաստատել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։