Մակեդոնիայի Օխրիդ քաղաքում ընթացող շախմատի ակումբային առաջնության 3-րդ տուրում կանանց «Միկա» թիմը 3-րդ պարտությունն է կրել եւ հանգրվանել վերջին՝ 11-րդ հորիզոնականում:
Այս անգամ «Միկան» պարտվել է լեհական «Polonia Votum Wroclaw» թիմին: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Իվետա Ռայլիչի հետ, Նինո Խուրցիձեն հաղթել է Կարինա Շեպկովսկա-Հորովսկային, իսկ Հարիկա Դրոնավալին ու Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին համապատասխանաբար Յոլանտա Զավադսկայից եւ Մոնիկա Կրուպայից:
3-րդ տուրից հետո հայկական թիմը զբաղեցնում է վերջին՝ 11-րդ հորիզոնականը: Այսօր ընթնանալու են 4-րդ տուրի հանդիպումները, սակայն հայ մարզուհիները որեւէ թիմի հետ չեն մրցելու եւ հանգստանալու են:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է վրացական «Սամայա Թբիլիսի» թիմը:




























