Բելառուսի նկատմամբ ԵՄ գործողությունների պակասը ձախողում է դաշինքի արտաքին քաղաքականության հեղինակությունը, հայտարարել է Լիտվայի ԱԳՆ Լինաս Լինկյավիչյուսը Financial Times-ին տված հարցազրույցում։

Լիտվայի ԱԳՆ-ի խոսքով՝ ԵՄ-ն պետք է խրախուսի ժողովրդավարությունն ու հակազդի Բելառուսում Ռուսաստանի ազդեցությանը։

Լինկյավիչյուսը հավելել է, որ դաշինքը պետք է տրամադրի Բելառուսի ընդդիմությանը «կոնկրետ օգնություն», հաղորդում է Reuters-ը։

«Երբեմն մենք արձագանքում ենք չափազանց ուշ եւ մենք չենք կարող թողնել ինչ-որ տպավորություն հասարակության կամ իշխանության ներկայացուցիչների վրա»,-նշել է Լիտվայի ԱԳ նախարարը։

Լինկյավիչյուսը հավելել է, որ կգերադասեր, որ ԵՄ-ն սահմաներ պատժամիջոցներ Բելառուսի պաշտոնական անձանց դեմ՝ ներառյալ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես վարվել են Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան։