Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան գրառում է կատարել իր Telegram-ալիքում, որում կոչ է արել բելառուսցիներին «չներքաշել երեխաներին քաղաքականության մեջ եւ հնարավորություն տալ նրանց ապրել խաղաղ ու անվտանգ մանկություն»։
«Եթե ինչ-որ մեկի համար սպայի կարծիքը նշանակություն չունի, հարցրե՛ք մորը։
Ես նույնչափ սիրող ծնող եմ, ինչպիսիք, համոզված եմ, շատ են մեր երկրում։
Մենք անհանգստանում ենք մեր երեխաների առողջության եւ անվտագության համար, քանի որ գիտենք՝ կարող ենք ընդմիշտ կորցնել կյանքի իմաստը։
Սարսափով եմ հետեւում տեղի ունեցող իրադարձություններին եւ հարց եմ տալիս․ «Ծնողներ, ի՞նչ եք անում»։
Դուք ցույցերին մասնակցում եք նորածին երեխաների հետ, զբոսնում եք դպրոցականների հետ բողոքող բազմության եւ հատուկջոկատայինների միջավայրում։ Ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչպիսի վտանգի եք ենթարկում չձեւավորված մանկական հոգեկանը;
Դուք արգելափակում եք երեխաների հետ անվասայլակով երեխաներ տեղափոխող մեքենաների շարժը։ Հանուն ինչի՞։
Չափահասներ, չե՞ք չարաշահում արդյոք ձեր հեղափոխությամբ։ Խնդրում եմ, ուշքի՛ եկեք»,-գրել է նա։





























