Արտաքին քաղաքական հարցերով մասնագետ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Օսման Կորություրքը քննադատել է կառավարության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հայտնում է «Hurriyet Daily News and Economic Review»-ն:
«1915թ. ցավոտ իրադարձությունները փոխադարձ են եղել, մենք պետք է դեմ առ դեմ խոսենք հայերի հետ: Սփյուռքը պնդում է, որ միայն իրենք են տուշել, պետք է ճանաչվի նաեւ թուրքերի ցավը: Մենք կարող ենք առաջ ընթանալ, եթե կապենք վերքերն ու անցյալը թողնենք պատմաբաններին: Անգամ գերմանացիներն ու հրեաները կարողացան հաղթահարել դա: Ինչո՞ւ մենք չենք կարող»,- ասել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչը:
Խոսելով գործընթացի մասին` Կորություրքը նշել է. «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը համաձայնեցված չի գործել: Ադրբեջանը բավարար չափով տեղեկացված չէր... Ղարաբաղյան խնդիրը կարգավորման բազում տարիներ է պահանջում: Ստանալով Ադրբեջանի բացասական արձագանքը` ԱԶԿ-ն սխալ շրջադարձ կատարեց եւ առաջ մղեց Ղարաբաղի մասին հարցը, ինչի արդյունքում գործընթացը կորցրեց շարժիչ ուժը: Եե ամեն ինչ համաձայնեցվեր Ադրբեջանի հետ, նման բան չէր լինի»:
Ընդդիմադիր գործիչը նկատել է, որ Թուրքիան մեծությամբ երկրորդ արտահանման շուկան է Հայաստանի համար, սակայն դրանից օգուտ են ստանում Իրանն ու Վրաստանը:




























