Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը անտառային հրդեհների պատճառով 5 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։

Շրջանների թվում են՝ Ֆրեզնոն, Մադերան, Մարիպոսը, Սան Բերնարդինոն եւ Սան Դիեգոն, նշված է նահանգապետի հայտարարության մեջ։ Հրդեհը սկսվել է ուրբաթ երեկոյան եւ արագ մեծացել՝ այրելով մոտ 18 210 հեկտար։

Ամբողջ նահանգում անտառային հրդեհների հետեւանքով վերջին 3 շաբաթում մահացել է 8 մարդ եւ ավերվել գրեթե 3300 կառույց։

Ավելի քան 200 մարդու անվտանգ վայր են տեղափոխել այն բանից հետո, երբ սրընթաց անտառային հրդեհը փակել է Մամոնտի ջրամբար տանող միակ ճանապարհը, որը Կալիֆոռնիայում Սիերա ազգային արգելոցի հանրահայտ հանգստավայրն է։