Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ ընթանում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը, որի ընթացքում դատարան լսեց պաշտպանական կողմի պատասխանը։
Նշենք, որ նախորդ դատաակն նիստին դատարանը լսել է մեղադրող դատախազի բողոքը։
Պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ատյանի դատարանի որոշումը հիմնավորված եւ օրինական է, իսկ գլխավոր դատախազի բողոքը անհիմն է եւ ենթակա՝ մերժման։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված է, որ գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կայացնելիս դատավոր Դավիթ Բալայանը կիրառել է դատական ակտի պատճառաբանվածության աննախադեպ բարձր չափանիշ։ Դատավոր Բալայանը հիմնավորել է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասով Դատական օրենսգիրք սահմանադրական օրենսգիրքի 51-րդ հոդվածի2-րդ մասով, 138-րդ հոդվածով, 166-րդ հոդվածի 27-րդ կետով»,- ասաց պաշտպանը։
Վարոսյանի խոսքով՝ սույն քրեական գործի հարուցելու որոշումը, որը կայացվել էր քաղաքացի Սերգո Փանոսյանի հաղորդման հիման վրա, ապօրինի է. «Անկախ այն հանգամանքից, որ այդ որոշումը կայացրել է ՀՀ սահմանադրության եւ Դատախազության մասին ՀՀ օրենքի ուժով, Դատախազության գործունեությամբ ղեկավարող, վերահսկող, դատախազության բնականոն գործունեության ապահովման համար պատասխանատու ՀՀ գլխավոր դատախազը»։
Երվանդ Վարոսյանը նշեց, որ նրանց նկատմամբ կազմված մեղադրական եզրակացությունները չունեն եւ չեն կարող ունենալ համապատասխանաբար ապացուցողական եւ դատավարական արժեք։
«Դատավորին որպես մեղադրյալ ներգրավվելու դատախազի եւ դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ-ի որոշումները հիմնված են ապօրինի հարուցված քրեական գործով ձեռք բերված անթույլատրելի ապացույցների վրա։ Նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմով ավարտելը, ապօրինի հարուցած գործով պատշաճ դատախազական հսկողության բացակայության պայմաններում քրեական հետապնդման շարունակումը եւ նախաքննության ավարտումը նախքան քրեական գործի վարույթը կարճելուն եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումների դեմ գխավոր դատախազին ներկայացված պաշտպանական կողմի բողոքի լուծումը մեղադրական եզրակացությունը հապճեպորեն հաստատելը եւ ժամեր անց քրեական գործը դատարան ուղարկելը, այդ որոշումը պաշտպանական կողմին չտրամադրելուն, գործն այլ կերպ դատարան ուղարկելու պայմաններում վկայում էին նախաքննական մարմնի եւ հսկող դատախազի կողմից սույն գործով Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցուցաբերվող ակնհայտ խտրական վերաբերմունքի մասին։ Իրականում բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այս խտրական վերաբերմունքն էլ ունի պատճառ. սա կապված է հայտնի գործով Դավիթ Գրիգորյանի կողմից ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու հետ։ Նպատակ են հետապնդում նրան պատժելու»։
Պաշտպանը պնդեց, որ խտրական վերաբերմունքի մասին իրենց պնդումները չեն հենվում միայն կասկածների վրա. «Դրանք այդ հիմնավորումների հետ մեկտեղ ունեն նաեւ փաստական հիմքեր, որոնք հաստատում են այն, որ այդ վերաբերմունքը պամանավորված է Դավիթ Գրիգորյանի վարույթում քննված Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով, նրա վերաբերյալ դեռեւս 2019 թվականի մայիսի 18-ի եւ մայիսի 20-ի ոչ իշխանահաճո որոշումներ կայացնելու փաստով։ Նրանց առաջադրված մեղադրանքներն ակնհայտ անորոշ եւ վերացական էին, որը հավելյալ պատճառ է հանդիսացել առանց դատաքննության արդյունքների քրեական գործը կարճելու որոշում կայացնելու համար»։
Երանդ Վարոսյանը հայտարարեց, որ հանցակազմի բացակայության հիմքով պետք է մերժել դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել:
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:




























