Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հարակից դաշտում (ՀԱԷԿ-ից 800մ հեռու) մայիսի 22-ին հայտնաբերվել է ականանետի 82մմ տրամաչափի 2 ական:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Սակրավորները ականները տեղափոխել են անվտանգ վայր` հետագա վնասազերծման համար: