Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով իրականացվող համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ժամանել է Դոնի Ռոստով, որտեղ հանդիպելու է հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Նախօրեին Սարգսյանը եղավ Բեյրութում, որտեղ նրան դիմավորեցին բողոքի բուռն գործողություններով: Հայաստանի նախագահին այդպես էլ չի հաջողվել համոզել լիբանանահայությանը՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման անհրաժեշտության մեջ: Լիբանանի հայ համայնքը կտրուկ «ոչ» է ասել արձանագրություններին: Բողոքի գործողություններով է ուղեկցվել նախագահի ողջ շրջագայությունը:
Հիշեցնենք, որ ի նշան հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքի՝ Ռուսաստանի հայերի միության Սոչիի տեղական կառույցի ղեկավար Հակոբ Կոչկոնյանը հայտարարել է, թե հրաժարվում է մասնակցել Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը:



























