«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իսկապես կարծում է, որ ավելի շատ ձայներ եւ խորհրդարանում տեղեր կստանա, եթե ընտրություններին գնա առանձին ցուցակով: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու հայտարարությունը:

«Հավանաբար, կուսակցությունն իր մեջ այդ պոտենցիալը տեսնում է», -նշեց Բադալյանը:

Հարցին, թե արդյոք այդ որոշումը կարող է անուղղակիորեն հաստատել այն լուրերը, թե կուսակցությունը մտադիր է դուրս գալ կոալիցիայից, քաղտեխնոլոգը նշեց, որ ոչ. «Գ. Ծառուկյանի կուսակցության ռազմավարության տեսակետից կոալիցիայից դուրս գալու իմաստ չկա, քանի կուսակցությունն  այդպիսով կկորցնի վարչական ռեսուրսը, կստեղծի լարվածություն, եւ չի կարող ըննդդիմության շարքում զբաղեցնել այն տեղը, որն այսօր զբաղեցնում է ՀԱԿ-ը», - եզրափակեց Ա. Բադալյանը: