Հայաստանում 2010 թ. անտառվերականգնման եւ անտառպաշտպանական աշխատանքներ են տարվել ընդամենը 157 հա տարածքի վրա: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Պարենային ապահովություն եւ աղքատություն» հաշվետվության մեջ:
Վերջին 10 տարում սա անտառվերականգնման աշխատանքների ամենափոքր ծավալն է: Համեմատության համար նշենք, որ 2009 թ. նմանատիպ աշխատանքներ տարվել են 453 հա-ի վրա, իսկ 2007 թ.` 7200 հա-ի վրա:
Անտառվերականգնման աշխատանքների կրճատմանը զուգահեռ` ավելացել են ապօրինի ծառահատումները: Այսպես` 2010 թ. ապօրինի հատվել է 1322 ծառ` նախորդ տարվա 1310-ի համեմատ: Սակայն նշենք, որ 2007 թ. ապօրինի հատված ծառերի թիվն կրկնակի մեծ է եղել:



























