Ֆինանսների նախարարության կողմից կատարված ստուգումներով ՀՀ կառավարությաննն առընթեր պետեկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը արձանագրվել են ՀՀ հարկային օրենսդրության պահանջների անտեսման փաստեր եւ տարբեր բնույթի թերություններ: Այդ մասին նշված է ֆինանսների նախարարության` կառավարություն ներկայացված հաշվետվության մեջ:
Մասնավորապես` տնտեսվարող 9 սուբյեկտների տրվել է ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետների հետաձգում 77.5 մլն դրամի չափով (մոտ 210 հազ. դոլար), սակայն նշված ժամկետն անցնելուց հետո սահմանված վճարները չեն իրականացվել, ու տույժեր չեն հաշվարկվել: Ֆինանսների նախարարության կողմից հաշվարկված տույժերը կազմում են 42.3 մլն դրամ (մոտ 115 հազ. դոլար):
Բացի այդ, ըստ ֆինանսների նախարարության, 2 դեպքում ճիշտ չի հաշվարկվել մաքսային արժեքը, որի պատճառով բյուջե պակաս է մուտք եղել 1.3 մլն դրամ (մոտ 3.5 հազ. դոլար):



























