Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը Անկարայում իր շվեդ գործընկերոջ` Պեր Վեստերբերգի հետ հանդիպմանը «իրադարձությունների դժբախտ զարգացում» է անվանել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը, հաղորդում է Anadolu-ն:

Շահինը նկատել է, որ խորհրդարաններն իրենց վրա չպետք է պատմաբանների դեր ստանձնեն, իսկ 1915թ. իրադարձությունները պետք է քննարկեն միայն մասնագետները:

Իր հերթին Պեր Վեստերբերգը հայտարարել է, թե համաձայն է Շահինի հետ:

2010թ.  մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել: Օրինագծին կողմ են արտահայտվել երեք ընդդիմադիր կուսակցությունները` սոցիալ-դեմոկրատները, կանաչներն ու ձախերը: 131 կողմ, 130 դեմ հարաբերակցությամբ բանաձեւն ընդունվել է: