Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ձին` Ջիտանո Էրնանդո անունով, հաղթել է Սինգապուրի հեղինակավոր մրցումներում:
Այն առաջինն է հաղթահարել 2 կմ տարածքը, ինչի համար կենդանու տերը ստացել է Սինգապուրի ավիաուղիների գավաթն ու 3 մլն դոլար:
Չեչնիայի նախագահի ներկայացուցիչները չեն նշել գումարի չափը, բայց ասել են, որ Ռուսաստանից մասնակցող ձին առաջին անգամ է հաղթում նման մրցաշարում, որին միայն լավագույն ձիերին է բախտ վիճակվում մասնակցել:
Ջիտանո Էրնանդոն հինգ տարեկան է, անգլիական ցեղատեսակի նժույգ է: 2011թ. մարտին Քադիրովի ձին մասնակցել է Դուբայի մրցաշարին, հաղթել եւ 200 հազար դոլար աշխատել իր տիրոջ համար:




























