Հնդկաստանում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 6.39 միլիոնի։ Ընդ որում՝ անցած մեկ օրում երկրում գրանցվել է COVID-19-ով վարակման 81 484 դեպք, փոխանցում է Reuters-ը։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 1 095 դեպք․ COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը հասել է 99 773-ի, փոխանցում է երկրի առողջապահության նախարարությունը։
Վերջերս անցկացված հետազոտության համաձայն՝ պարզվել է, որ Հնդկաստանի բնակչության զգալի մասը դեռեւս կորոնավիրուսից պաշտպանված չէ, եւ մեծ է ինֆեկցիայի ավելի շատ տարածման հավանականությունը։




























