Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր ավարտել է հակագենի վրա հիմնված կորոնավիրուսի էքսպրես ախտորոշման երկրորդ թեստի հաստատումը` ներառելով այն արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում, գրում է The Guardian-ը:

«Այս թեստերը դյուրին են օգտագործման համար եւ հուսալի արդյունք են ապահովում շուրջ 15-30 րոպեում` համեմատած ժամերի կամ օրերի հետ, եւ դրանց արժեքն ավելի ցածր է»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը: