Ռոտշիլդների ընտանիքի ավստրիական ճյուղի ժառանգները դատական հայց են ներկայացրել Վիեննայի դեմ՝ քաղաքին մեղադրելով Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նացիստների կողմից գրավված հսկայական ունեցվածքը յուրացնելու մեջ, գրում է Financial Times-ը:

Մասնավորապես, խոսքը ավելի քան 110 միլիոն եվրո արժողությամբ ակտիվների մասին է:

Վեճի կենտրոնում Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում Ռոտշիլդների երբեմնի մոռացված ժառանգությունն է: Դա ուշ բարոկկոյի շրջանի շենք է, որը համարվում է հոգեբուժության ծննդավայրը՝ 300 հեկտար տարածքով նախկին հոգեբուժության կենտրոն, որը, հավանաբար, ամենամեծն է Ավստրիայում:

Հոգեբուժական կենտրոնը հիմնադրվել է 1905 թվականին՝ Վիեննայի ֆինանսական հաստատության ղեկավար Ալբերտ ֆոն Ռոտշիլդի կողմից՝ ի հիշատակ հանգուցյալ եղբայր Նաթանիելի, որը համարվում էր հոգեբուժության ռահվիրա: