ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Նիք Լունան վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Bloomberg-ը:
Լունան, որը ղեկավարում է Օվալաձեւ սենյակում գործողությունները, եղել է Թրամփի հետ Քլիվլենդ այցելության ժամանակ, ինչպես նաեւ Մինեսոտայում, որտեղ խորհրդական Հոուփ Հիքսն առաջին անգամ զգացել է կորոնավիրուսի նախանշանները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանի Թրամփը վարակվել են կորոնավիրուսով: Այժմ ԱՄՆ նախագահը բուժվում է Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում:





























