Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ Գերմանիայի հարավում՝ ի նշան բողոքի ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

Միեւնույն ժամանակ Բոդենի լճի մոտ հավաքվել էին եւս հազարավոր մարդիկ՝ ցուցաբերելով աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկրի կառավարությանը:

Շաբաթ ոստիկանությունն ընդհանուր առմամբ հաշվել է 10.5-11 հազար ցուցարար:

Ակցիան շարունակվել է նաեւ կիրակի, որն արեւոտ էր եւ նույնպես ներքաշել էր բազմաթիվ մասնակիցների:

Գերմանիան եվրոպական երկրներից մեկն է, որը համեմատաբար հաջողություններ է գրանցել կորոնավիրուսի առաջին ալիքի դեմ պայքարում: Սակայն այժմ կրկին դիտվում է վարակման դեպքերի աճ, եւ երկրի իշխանությունները մտադիր են կրկին սահմանափակումներ ընդունել, որոնք կարող են նվազեցնել հասարակական կյանքի ակտիվության աստիճանն ու դանդաղեցնել երկրի տնտեսությունը: